ՎՎարդան Հովսեփյան

Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Թուրքիայի ՍԴ-ն որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը պատկանող «Մարյակոբ» հայկական եկեղեցու հիմնադրամի: Բարձր դատարանի որոշմամբ՝ չեղյալ է հայտարարվել հայկական հիմնադրամի կառավարումը Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնելու մասին ստորին դատարանի որոշումը:

ՍԴ-ն որոշել է նաև, որ խախտվել է հիմնադրամի դատարան դիմելու իրավունքը, քանի որ Թուրքիայում գտնվող իր գույքը ետ ստանալու պահանջով դատարան դիմած հիմնադրամի գործը չի քննվել, ավելին՝ որոշվել է դրա կառավարումը հանձնել Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը:

Նշվում է, որ վարչական դատարանի կողմից ավելի վաղ կայացրած որոշումը չեղարկելու դեպքում ճանապարհ կբացվի հիմնադրամի ավելի քան 100 միավոր գույքը ետ ստանալու համար:

«Մարյակոբ» հիմնադրամը Թուրքիայի ՍԴ էր դիմել 2016 թվականի օգոստոսի 26-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում