ԿԿարմեն Ղուկասյան

Արման Խոջոյանը Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ քննարկել է գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր

Արման Խոջոյանը Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ քննարկել է գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Վաղարշապատ համայնքի երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։ 

Քննարկվել են պետական կառավարման ոլորտին, հանրային կյանքում երիտասարդների դերի, կրթության, սոցիալական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։

Մասնակիցները զրուցել են նաև հասարակություն-պետություն համագործակցության, երկրի հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավման մասին։

Արման Խոջոյանն ու Դիանա Գասպարյանը պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկները հասարակական կյանքին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում