ՎՎահե Դավթյան

Շրջակա միջավայրի փոխնախարարը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի փոխնախարարը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է  COP17-ի կազմակերպմանն առնչվող հարցեր

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հանդիպման առանցքային թեման եղել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման գործընթացը, որի հյուրընկալող երկիր 2026 թվականին կլինի Հայաստանը։

 

Արամ Մեյմարյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացիկ վիճակը, անդրադարձել կազմակերպչական մի շարք գործնական հարցերի, ներառյալ՝ ենթակառուցվածքային լուծումներին, միջազգային և տեղական գործընկերների ներգրավվածությանը, միջոցառման հաղորդակցման կազմակերպմանը և դրա շեշտադրումներին։
 
Նա ընդգծել է, որ համաժողովը կարևոր հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական արժեքների կրող և կենսաբազմազանության պաշտպանության առաջնագծում գործող պետություն։

 

Ֆրանսուազ Ժակոբը հետաքրքրությամբ ծանոթացել է համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին, վերահաստատել ՄԱԿ-ի համակարգի աջակցությունը՝ միջոցառման բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպման գործում։ Նա նաև կարևորել է համաժողովի ներառական բնույթը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և երիտասարդության մասնակցության նշանակությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնապահպանական օրակարգի համատեղ առաջմղմանը։

 

Հանդիպումը ևս մեկ քայլ էր ամրապնդելու Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխվստահելի ու համատեղ գործողություններին ուղղված համագործակցությունը՝ ուղղված համաշխարհային կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում