Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը: Մի կողմում ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը: Մյուս կողմում՝ Դարձերեսին, կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

Էսքիզների հեղինակն է Արամ Ուռուտյանը: Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:










