Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի առաջին կեսին կժամանի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայի հարցով Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնց ժամանակ Ադրբեջանը հանդես է եկել որպես միջնորդ:
Կքննարկվի նաև Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի պաշտոնական անդամակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ և եռակողմ կապերի ամրապնդման ծրագրերը:










