ԼԼևոն Սարդարյան

Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է լուծարել «Ջրի ազգային խորհուրդը»

Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է լուծարել «Ջրի ազգային խորհուրդը»

ՀՀ Կառավարությունն առաջարկում է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Գործադիրի կողմից ներկայացված ՀՀ «Ջրային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում այսօր ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ:  Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ: «ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ, և Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»,- ասել է Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում