ՀՀայկ Նավասարդյան

Քննարկվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (ՋՈԾԲ/WISE) ծրագրին վերաբերող հարցեր, հստակեցվել են ծրագրի հիմնական դրույթները գործողությունների, ծախսերի և ժամկետների վերաբերյալ։ Ծրագրի առանցքային նպատակն է ջրային ոլորտի բարեփոխումների իրականացումը, ռազմավարությունների մշակումը, ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավումը և ոռոգման ենթակառուցվածքների ու համակարգերի կառավարման արդիականացումը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում