ՔՔրիստինե Ոսկանյան

Նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը

Նախատեսվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը

Այսօր՝ ապրիլի 17-ի ԱԺ նիստի ընթացքում ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Այս նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել միայն կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը։ Դրանք նախատեսվում է ավելացնել հիմնականում մոտ 2 անգամ, բացառությամբ սիգ ձկանտեսակի, որի համար նախատեսվում է դրույքաչափը ավելացնել մոտ 3 անգամ՝ սահմանելով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։

 

Նախագծով առաջարկվում է վերնայել նաև կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի վճարման կարգը, համաձայն որի այն կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում