ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Հովհաննիսյանը և Յիրուն Քլիքը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, ԱՄՀ հուշագրի նախագծին առնչվող հարցեր

Վահե Հովհաննիսյանը և Յիրուն Քլիքը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, ԱՄՀ հուշագրի նախագծին առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՄՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջնորդվում է բացառապես ԱՄՀ ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով:

 

Նախարարը հույս է հայտնել, որ ստեղծված սերտ քաղաքական երկխոսությունը հիմնադրամի հետ կշարունակվի նաև ապագայում, և կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները ԱՄՀ-ի կողմից աջակցվող ծրագրի շրջանակներում նախանշված հենանիշներին հասնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում