ԿԿարմեն Ղուկասյան

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

ՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։

Գայանե Շահնազարյանը 2018 թվականից հանդիսանում է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի նախագահի և համանախագահների ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

 

«Շրջակա միջավայրի նախարարությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր Գայանե Շահնազարյանի թեկնածությունը, և կայացած ընտրության արդյունքում Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։

 

ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նպատակն է շրջակա միջավայրի կանոնավոր մոնիթորինգի, գնահատման և հաշվետվությունների միջոցով հնարավորություն ստեղծել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու՝ ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացմանն ու կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանն աջակցելու համար:
 
Աշխատանքային խումբը կազմված է ՄԱԿ ԵՏՀ անդամ երկրների շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում իրականացնող նախարարությունների, գերատեսչությունների և վիճակագրական ծառայությունների ներկայացուցիչներից»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում