ՀՀայկ Նավասարդյան

Երևանում և Կոտայքի մարզում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին

Երևանում և Կոտայքի մարզում գտնվող՝  ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան գրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թ. հուլիսի 15-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցը բավարարվել է, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության է բռնագանձվել Կոտայքի մարզի Առինջ համայնքի 6-րդ փողոց 30-րդ բնակելի տուն հասցեի գույքը, Երևանի Կենտրոն, Վարդանանց փողոց 5ա շենքի թիվ 292 բնակարան հասցեի գույքը:

Որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ հասցեներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը համաձայն հավելվածի ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում