ՇՇողիկ Գալստյան

Վարչապետին են ներկայացրել Սիսիան խոշորացված համայնքի ծրագրերը

Վարչապետին են ներկայացրել Սիսիան խոշորացված համայնքի ծրագրերը

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետը  շրջել է Սիսիանում, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Սիսիան խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը: Քաղաքապետը նշել է, որ ներկայում շինարարության ոլորտում ունեն 40 թափուր աշխատատեղ՝ օրական 6 հազար դրամ աշխատավարձով: 1 միլիարդ 150 միլիոն դրամ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են կանգառների, շենքերի տանիքների նորոգման, ջրագծերի կառուցման աշխատանքներ: Մուծք գյուղում համայնքի համաֆինանսավորմամբ ՝ 31 միլիոն դրամով, իսկ Անգեղակոթում՝ 200 միլիոն դրամով, ջրագիծ է կառուցվում:  

Սիսիանում վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այցելել է նաև  Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում