ԳԳոհար Սարգսյան

ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։

 

Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
 

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

 

Չերչինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ շեշտելով, որ պատրաստ է տարիների ձեռք բերված փորձն ու գիտելիքները ներդնել աշխատանքների պատշաճ կատարման համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում