ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին ու Երևանին՝ դրսևորել զսպվածություն, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և խուսափել գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը։

«Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել իր գործընկերներին՝ հաղթահարելու մնացած հակասությունները՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում