ԱԱնի Օհանյան

Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի առողջապահության նախարարության հետ

Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի առողջապահության նախարարության հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վիետնամական պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Վիետնամի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թրան Վան Թուանի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է երկու երկրների առողջապահության ոլորտների միջև համագործակցությունը` նշելով. «Սա նոր հնարավորություն է քննարկելու այն մարտահրավերները, որոնք մեր երկրների առողջապահական համակարգերի համար արդիական են:
 
Շատ ենք կարևորում նաև փորձի փոխանակումը հատկապես առողջապահության ապահովագրության, բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման, օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտներում»:

 

Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի առողջապահության նախարարության հետ: Կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որտեղ կհատկանշվեն հեռանկարային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` առողջապահության թվային վերափոխումը, քաղցկեղի բուժման տեխնոլոգիայի խթանումը, բժշկական զբոսաշրջությունը:

 

Անահիտ Ավանեսյանի խոսքով` այս համագործակցությունը ոչ միայն արդյունավետ կլինի երկու երկրների համար, այլև կարող է օրինակելի մոդել ստեղծել նմանատիպ մարտահրավերների առջև ծառացած այլ երկրների համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում