ԱԱնի Օհանյան

Ջրվեժ գյուղում խորդանոց է այրվել. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Ջրվեժ գյուղում խորդանոց է այրվել. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Եռագույնի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։27-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 20 քմ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։ 

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում