ԱԱնի Օհանյան

Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 24-25-ը:

 

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 11 դեպք` խարդախության,
  • 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, սառը զենք կրելու և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
 
1-ական դեպք՝ շորթման, խարդախության, անձնական ունեցվածքի գողության։
 
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
 
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար, 25 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում