ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

 

Թեմաների թվում էին նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։

 

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին, Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում