ՄՄարիա Գաբրիելյան

ՍԴ նախագահը Իրանի դեսպանին է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը

ՍԴ նախագահը Իրանի դեսպանին է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը

2025 թվականի ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:

 

Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

 

Հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, կազմությունն ու գործունեության առանձնահատկությունները։

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում