ՎՎարդան Հովսեփյան

Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

 

Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

 

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։
 
Կնշանակվեն վարչական տուգանքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում