ԼԼիլիթ Ասատրյան

Հունվար-փետրվարին բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21.2 տոկոսով

Հունվար-փետրվարին բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21.2 տոկոսով

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

  • 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2 %-ով կամ 68.7 մլրդ դրամով:

  • 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 0.3 %-ով կամ 913.5 մլն դրամով:

  • 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում