ԼԼևոն Սարդարյան

«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ Սերգեյ Բագրատյանի

«Լիդիան Արմենիա»-ն ընդդեմ Սերգեյ Բագրատյանի

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Այս մասին տեղեկությունը տեղադրվել է Դատական տեղեկատվական համակարգում: Հայցվոր կողմը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել: Վեճի առարկան Սերգեյ Բագրատյանի արտահայտություններից մեկն է: Ջերմուկցիների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե «նրանք (հանքավայրերը) լիցենզիաները ստացել են կոռուպցիոն ճանապարհով»: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դա ընդունել է որպես մեղադրանք և գործարար համբավի արատավորում:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում