ԱԱսպրամ Սարատիկյան

Գևորգ Պապոյանն ու ԱՄԷ դեսպանը անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը

Գևորգ Պապոյանն ու ԱՄԷ դեսպանը անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։

 

«Ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը, ինչը վկայում է ձևավորված վստահության և համագործակցության մասին: Միևնույն ժամանակ, դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ, և ես վստահ եմ, որ այն օգտագործելով մենք կհասնենք ավելի մեծ արդյունքների»,- նշել է Գևորգ Պապոյանը։

 

Այնուհետև քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր ձևաչափի հանդիպումների միջոցով գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

 

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես՝ բժշկական զբոսաշրջության և դահուկային զբոսաշրջության ուղղություններով:

 

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հյուրանոցային ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էապես կարող է նպաստել երկրում զբոսաշրջության զարգացմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում