ԼԼևոն Սարդարյան

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է. Վիճակագրական կոմիտե

Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է. Վիճակագրական կոմիտե

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ավելացել է 7 տոկոսով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մասնավորապես՝ 2019-ի հունվար-օգոստոսին, 2018-ի ութ ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9.0 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 1.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, նվազել է 3.5 տոկոսով:  

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, այս տարվա հունվար-օգոստոսին, աճել է 5.7 տոկոսով՝ կազմելով 178 հազար 659 դրամ: Ընդ որում՝ պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում, այս տարվա դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճը կազմել է 2 տոկոս՝ կազմելով 4 մլրդ 844.3 մլն դոլար, արտահանումն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 660.2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 0.7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 184.1 մլն դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում