ԼԼևոն Սարդարյան

«Տրոյական» ծրագրերը սկսել են նվազ գրոհելՀայաստանի բջջային օգտատերերի ուղղությամբ. «Կասպերսկի»

«Տրոյական» ծրագրերը սկսել են նվազ գրոհելՀայաստանի բջջային օգտատերերի ուղղությամբ. «Կասպերսկի»

Այս տարվա երկրորդ եռամսյակում «Տրոյական» բջջային ծրագրեր են հայտնաբերվելՀայաստանի օգտատերերի ընդամենը 0,1%-ի  սարքերում՝ հաղորդել է «Կասպերսկի»  ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը, հավելելով, որ այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում։ Համեմատության համար նշվում է, որ հարևան Վրաստանում  նույն վնասաբեր ծրագրերից տուժել է օգտատերերի 0,08%, Ադրբեջանում՝ 0,07%-ը։

Նշվում է նաև, որ 2019-ի երկրորդ եռամսյակում ողջ աշխարհում հայտնաբերվել է բջջային բանկային «տրոյանների»  տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է առաջին եռամսյակի ցուցանիշից։ «Կասպերսկի»-ի փորձագետները նշում են, որ կիբերհանցագործները բջջային սարքերը «տրոյաններով» վարակում են՝ օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։  

«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց և հատկապես նրանց, որոնք «շահավետ» առաջարկներ են անում»,- խորհուրդ են տվել ընկերության մասնագետները։ Պետք է խուսափել նաև ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում