ՀՀերմինե Բաղդասարյան

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կոնյակ արտադրողներին հորդորում է զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից

ՀՀ ՏՄՊՊՀ-ն կոնյակ արտադրողներին հորդորում է զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Հանձնաժողովը վերլուծում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:  Ուսումնասիրվում են  ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարները, մթերվող խաղողի ծավալները և արտադրական հնարավորությունները: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում: Անհրաժեշտության  դեպքում ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն  լաբորատոր հետազոտություններ, որովհետև անձնաժողովին մտահոգում է նաև արտադրությունում օգտագործվող սպիրտի որակը: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արտադրողներին հորդորում է զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության  օրենսդրությունը խախտող  այլ  գործողություններից:

Հաղորդվում է նաև, որ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվելուց հետո  կհրապարակվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում