ՄՄարիամ Մխիթարյան

Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» ֆիլմը կարող է դառնալ «Օսկար»-ի հավակնորդ

Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր»  ֆիլմը կարող է դառնալ «Օսկար»-ի հավակնորդ

«Օսկար» ամենամյա ազգային մրցանակի «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաջորդ տարի կներկայացվի  ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» ֆիլմը: Էկրանավորումը երեք զուգահեռ պատմություններով ներկայացվող պատմական դրամա է, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը՝ Հայոց ցեղասպանությունից մինչև 11-րդ դարի իրադարձություններ:

Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը: «Երկար գիշեր»-ն այս տարի անցկացված «Անահիտ» ազգային մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ»  է ճանաչվել և 5 այլ անվանակարգերում արժանացել է մրցանակի:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020-ի փետրվարի 9-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում