Քարդաշյանների` Հայաստան կատարած այցելության առաջին օրը հագեցած է եղել

Քարդաշյանների` Հայաստան կատարած այցելության առաջին օրը հագեցած է եղել

Ավելի քան 2 ժամ սպասումից հետո ֆոտո եւ տեսախցիկները պատրաստ են արձանագրելու ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու, դստեր ու քրոջ մուտքը Հայաստան: Ապրիլի 9-ի երեկոյան նրանց դիմավորեցին հայկական ավանդույթին բնորոշ աղ ու հացով:

Դատելով Քիմի՝ Instagram-ում տեղադրած լուսանկարի նկարագրությունից, նա անհամբեր սպասում էր՝ երբ է գիշերն անցնելու, որ կարողանա ուսումնասիրել պատմական հայրենիքն ու համտեսել համեղ ուտեստները: Հարյուրապատիկ ավելի անհամբեր էին երկրպագուները:

Աշխարհով մեկ հանրությունը 7 օր  ուշադրությունն է սեւեռելու Twitter-ում շուրջ 40, Instagram-ում՝ 30, իսկ Facebook-ում՝ 24 միլիոն հետեւող ունեցող Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի՝ Հայաստան կատարած այցին:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում