ԿԿարմեն Ղուկասյան

Ստամբուլում սկսվել է ընդդիմադիր քաղաքապետին ու նրա խորհրդականին ձերբակալելու գործողությունը

Ստամբուլում սկսվել է ընդդիմադիր քաղաքապետին ու նրա խորհրդականին ձերբակալելու գործողությունը

Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու հրաման է տրվել, հայտնում է Sabah թերթը։

«Ստամբուլի քաղաքապետարանում սկսվել է լայնամասշտաբ կոռուպցիոն գործողություն: Դրա շրջանակում տրվել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և լրատվամիջոցնեի հետ կապերի նրա խորհրդական Մուրատ Օնգունին ձերբակալելու հրաման է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ:

Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ նպատակ ունենալով ստուգել Իմամօղլուի՝ «բիզնեսի կառավարման» դիպլոմի օրինականությունը: 

Իրավապահների կասկածը հարուցել էին Իմամօղլուի՝ Հյուսիսային Կիպրոսի համալսարանից Ստամբուլ տեղափոխվելիս հնարավոր խախտումները, քանի որ կղզու ուսումնական հաստատությունն այն ժամանակ պաշտոնապես ճանաչված չէր Թուրքիայի կողմից։ Ինքը՝ Իմամօղլուն, ցուցմունք է տվել այդ առնչությամբ:

Հատկանշական է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետն առայժմ ընդդիմության միակ թեկնածուն է խոշորագույն Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության փրայմերիզում։

Նա համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ  Էրդողանի հիմնական հակառակորդը նրա վերառաջադրման դեպքում:

Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցողները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում