ՔՔրիստինա Մկրտչյան

Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող քարի արտադրամասում

Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող քարի արտադրամասում

Մարտի 14-ին` ժամը 06:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։

Այրվել են քարի արտադրամասի (225 քմ) բաղդադե առաստաղը և տանիքը՝ ներսում գտնվող գույքով, հարակից փայտի արտադրամասի բաղդադե առաստաղը (20 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը (30 գմ) և ներսում գտնվող գույքը (մոտ 5 քմ)՝ մասամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում