ՎՎահե Դավթյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հայաստանի շինարարների միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր։ Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Հայաստանի շինարարների միության» նախագահ Վահան Հարությունյանը և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Համագործակցության այս կարևոր նախաձեռնության հիմքում պետության քաղաքականության առաջնահերթություններն են՝

  • գործարար միջավայրի բարելավում.
  • պետություն-մասնավոր համագործակցության խորացում.
  • շինարարության և կառուցապատման ոլորտի ձեռնարկատիրությունների խթանում.
  • օրենսդրական դաշտի կատարելագործում։

Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են գործել համատեղ՝ օգտագործելով իրենց լիազորությունները, գործառույթներն ու հնարավորությունները՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում արդյունավետ համագործակցության ապահովման համար։

 

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝

  • միմյանց աջակցություն ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում.
     
  • օրենսդրական նախաձեռնությունների մշակում և անհրաժեշտ իրավական ակտերի առաջարկում.
     
  • կառուցապատման և շինարարության ոլորտի կայուն զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս եռակողմ հուշագիրը ընդգծում է Հայաստանի տնտեսության մեջ կառուցապատման և շինարարության ոլորտների շարունակական ու կայուն զարգացման կարևորությունը. «Սա կարևոր քայլ է ոլորտի կայուն զարգացման և տնտեսության ընդհանուր առաջընթացի ապահովման ուղղությամբ»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում