Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել

Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել

Սիրիայի ներկայիս իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադարի մասին համաձայնության են հասել: Պայմանագիրը ստորագրել են Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարը։ Ըստ պայմանավորվածության՝ քրդական ուժերը պետք է դառնան Սիրիայի ուժային կառույցների մաս։

Սիրիական կողմի տվյալով՝ ըստ համաձայնագրի՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները ինտեգրվելու են պետական կառավարման համակարգին»:

Բացի դրանից՝ ըստ փաստաթղթի տեքստի՝ կերաշխավորվեն քուրդ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության իրավունքը։ Քրդերն իրենց հերթին պարտավորվում են աջակցել Սիրիայի նոր իշխանությանը՝ Բաշար Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ գործոնների դեմ պայքարում:

Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում