ՎՎահե Դավթյան

Քննարկվել են Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները

Քննարկվել են Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկվել են Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտի ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները, ներդրումային միջավայրի կայունության ապահովման, շուկայի դյուրին հասանելիության, նոր գործիքների և հարթակների ներդրման, ինչպես նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման և ներդրողների ակտիվ ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

Անդրադարձ է կատարվել նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին, դրա արդյունավետությանը, հավաքագրվել են ընկերությունների առաջարկները ծրագրի բարելավման վերաբերյալ։

 

Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետությունն աջակցում է կապիտալի շուկա դուրս եկող ընկերություններին։ Մասնավորապես, փոխհատուցվում են պարտատոմսեր, բաժնետոմսեր թողարկած կամ միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշ ստացած ընկերությունների ծախսերը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում