ՎՎարդան Հովսեփյան

Դեսպան Հակոբյանն ու իրանցի պատգամավորը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Դեսպան Հակոբյանն ու իրանցի պատգամավորը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

 

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:

 

Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում