ԼԼևոն Սարդարյան

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը ՀՀ հյուսիսային շրջաններում, իսկ սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի  23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Սեպտեմբերի 22-ին օդի ջերմաստիճանը  կնվազի 8-10, իսկ սեպտեմբերի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։



 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում