ԿԿարմեն Ղուկասյան

Կառավարության մեր գործընկերները ջանք չեն խնայում հնարավորինս արագ օպերատորի հարցը լուծելու համար. Հակոբ Արշակյան

Կառավարության մեր գործընկերները ջանք չեն խնայում հնարավորինս արագ օպերատորի հարցը լուծելու համար. Հակոբ Արշակյան

Պետք է ապոկալիպտիկ այս մթնոլորտը չզարգացնել, որովհետև Հայաստանում, մեծ հաշվով, մենք տեսել ենք հազար ու մի տեսակի լոտոներ, խաղատներ: Դրանք քայլ առ քայլ հաղթահարվել են: Սկզբում խաղատները դուրս եկան քաղաքից, հետո հասարակությունը հաղթահարեց լոտո խաղալու մոլուցքը: Հիմա համացանցի զարգացման հետ ի հայտ է եկել ինտերնետ բեթինգի ու խաղերի ոլորտը: Այս մասին խորհրդարանում խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ խուճապի մեջ ընկնել, կոչերն ու գնահատականները չեն կարող օգնել այդ հարցում, այլ օգնելու են կոնկրետ մեխանիզմները, որոնք, ըստ էության, օրենքներով արդեն սահմանված են:

«Եվ խաղացողների իդենտիֆիկացումը, ըստ էության, օպերատորի ներդրմամբ նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները և ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են, և Կառավարության մեր գործընկերները ջանք չեն խնայում հնարավորինս արագ օպերատորի հարցը լուծելու համար: Մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից և կփորձենք իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել»,- ասաց Արշակյանը:

Ինչ վերաբերում է հարկման մեխանիզմներին, նշեց՝ սա նաև արվում է վարքագծային փոփոխության համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում