ՎՎահե Դավթյան

Հրդեհ՝ Այգավան գյուղի երկհարկանի չբնակեցված տանը

Հրդեհ՝ Այգավան գյուղի երկհարկանի չբնակեցված տանը

Մարտի 5-ին՝ ժամը 17:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի Դրոյի փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի չբնակեցված տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18։47-ին: Այրվել են բաղդադե առաստաղը (մոտ 70 քմ), նախամուտքի հատակը (մոտ 10 քմ) և մասամբ ջերմահարվել է ննջասենյակի գույքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում