ԼԼևոն Սարդարյան

Օգոստոսին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը նվազել է

Օգոստոսին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը նվազել է

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկությունների համաձայն, ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտից Վրաստանի եկամուտները նվազել են ավելի քա 10%-ով: Մասնավորապես, եթե անցած տարվա օգոստոսին եկամուտը կազմել է 442.9 մլն ԱՄՆ դոլար, ապա անցած ամիս այդ թիվը նվազել է՝ կազմելով 396.1 մլն. ԱՄՆ դոլար: Փորձագետների կարծիքով, նվազումը կապված է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների՝ պաշտոնական Մոսկվայի մտցրած  արգելքով: Հավելենք, որ այս տարվա ութ ամսվա ընթացքում զբոսաշրջության շնորհիվ Վրաստանը ստացել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար, ինչը 4.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում