ԳԳոհար Սարգսյան

Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, քննարկել ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը

Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, քննարկել ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախարարի հետ շրջայցին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ծանոթանալով կենտրոնի ընթացիկ գործունեությանը և զարգացման հեռանկարներին։

Այցի ընթացքում քննարկվել են կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Այրվածքաբանության մասնաշենքի ամբողջական վերանորոգում, ինչպես նաև Մաշկաբանության մասնաշենքում նոր բաժանմունքների ստեղծում և համալրում։

Այս նախաձեռնություններն ուղղված են հանրապետությունում այրվածքաբանական և մաշկաբանական ծառայությունների որակի բարձրացմանը և հասանելիության ընդլայնմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում