ԼԼիլիթ Ասատրյան

2021-2024 թվականներին Գյումրիում իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով. ՏԿԵ նախարար

2021-2024 թվականներին Գյումրիում իրականացվել է 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով. ՏԿԵ նախարար

Գյումրիում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով. 2021-2024 թվականներին Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է թվով 12 ծրագիր՝ 8.2 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, որից 4 միլիարդ դրամը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է։ Այդ մասին ասված է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջում։

 

«Վերանորոգվել է թվով 10 մանկապարտեզ, հիմնանորոգվել են մի քանի տասնյակ համայնքային փողոցներ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 10 ավտոբուս։

 

Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է թարմացնել համայնքի կոմունալ ավտոպարկը։

 

Շուտով կսկսվի Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցումը։

Բարեկարգվել և շարունակվում են բարեկարգվել այգիներ ու պուրակներ։

 

2021 թվականին Գյումրիում ավելի քան 171 միլիոն դրամ արժեքով կառուցվել է Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզը, նորոգվել է «Զանգակ» մանկապարտեզը` 194 միլիոն դրամ արժեքով։

 

Նշված ժամանակահատվածում վերանորոգվել են նաև Գյումրու Խանջյան, Չայկովսկու, Տերյան և Նալբանդյան փողոցները, Հաղթանակ պողոտան:

 

Ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի կառուցումը։

 

2022 թվականին շուրջ 120 միլիոն դրամով նորոգվել է Գյումրի - Կապս - Ամասիա ճանապարհը»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում