ԱԱսպրամ Սարատիկյան

GULFOOD-2025 սննդի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում է 30 ընկերության արտադրանք

GULFOOD-2025 սննդի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում է 30 ընկերության արտադրանք

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է GULFOOD-2025 սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

 

Gulfood 2025-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ընկերություն 129 երկրից։

 

Հայաստանը մասնակցում է երկու ազգային տաղավարով՝ ներկայացնելով 30 հայկական ընկերության արտադրանք։
 

Գևորգ Պապոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տաղավարներում ներկայացված արտադրանքին։ Նախարարը հետաքրքրվել է մասնակիցների տպավորություններով և լսել նրանց առաջարկները մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Ցուցահանդեսի մասնակիցները մեծամասամբ ընդգծել են նման ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը` միջազգային հարթակներում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացման և առաջմղման համար։

 

Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, աջակցում է «Gulfood 2025» ցուցահանդեսում հայ գործարարների արդյունավետ մասնակցության նախապատրաստման, ինչպես նաև թեյ և չիր արտադրող հայկական ընկերությունների ներկայացուցիչների համար գործարար հանդիպումների կազմակերպման հարցերում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում