ԼԼուսինե Մուրադյան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ԱԽ քարտուղար

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ԱԽ քարտուղար

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու առաջարկին:

«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ: Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ վարչապետը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել էր, որ այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում