ՔՔրիստինա Մկրտչյան

Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական

Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: ՀՖՖ-ն առաջին անգամ կներկայացնի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական: ՀՖՖ մրցավարները՝ որպես VAR մրցավարներ, առաջին անգամ կսպասարկեն նաև միջազգային հանդիպումներ:

ՖԻՖԱ-ի հայ մրցավարների ամբողջական ցանկը՝ ըստ կատեգորիաների.

Մրցավարներ

1. Զավեն Հովհաննիսյան
2. Հենրիկ Նալբանդյան
3. Աշոտ Ղալթախչյան
4. Արտեմ Գասպարյան

Մրցավարի օգնականներ

1. Մեսրոպ Ղազարյան
2. Արթուր Գդլյան
3. Ատոմ Սևգուլյան
4. Սարգիս Հովհաննիսյան
5. Խաչատուր Հովհաննիսյան
6. Գևորգ Շախկալդյան
7. Վանիկ Սիմոնյան
8. Հարություն Համբարձումյան

VAR  մրցավարներ

1. Զավեն Հովհաննիսյան
2. Արտեմ Գասպարյան

Կին մրցավարներ

1. Արաքսյա Սարիբեկյան
2. Սոֆիկ Թորոսյան

Կին մրցավարի օգնականներ

1. Լիանա Գրիգորյան
2. Քրիստինե Գրիգորյան
3. Լիանա Յագմուրյան

Ֆուտզալի մրցավար

1. Գևորգ  Եղոյան

Միջազգային տեսուչներ

1. Կարեն Նալբանդյան
2. Գևորգ Հովհաննիսյան
3. Քնարիկ Գրիգորյան
4. Նելլի Ստեփանյան

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև հայտնում է, որ հունվարի 30-ից փետրվարի 8-ը Կիպրոսում կայացած հավաքի ընթացքում աշխատանքներ են իրականացվել հանդիպումների տեսագրությունների վերլուծության և VAR համակարգի աշխատանքի բարելավման ուղղությամբ:

Մինչև Հայաստանի Առաջին խմբի և ՀՖՖ Մանկապատանեկան առաջնությունների վերսկսումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի 4-օրյա սեմինար-հավաք, որին կմասնակցեն այն մրցավարները, ովքեր չեն մասնակցել Կիպրոսում տեղի ունեցած հավաքին, ինչպես նաև մրցավարական դպրոցի 2024 թվականի 12 շրջանավարտները:

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն նաև բաց է առաջարկությունների համար և մշտապես պատրաստ է շահագրգիռ անձանց կողմից առաջարկների քննարկմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում