ԿԿարմեն Ղուկասյան

Տեղի է ունեցել «Քվանտա» ծրագրի երկրորդ շրջանավարտների թեզերի պաշտպանությունը

Տեղի է ունեցել «Քվանտա» ծրագրի երկրորդ շրջանավարտների թեզերի պաշտպանությունը

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ խմբի 11 ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որը քննում էր հատուկ ձևավորված հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը:

Թեև ընթացքը լարված էր, սակայն ուսանողները վստահ էին իրենց գիտելիքների վրա և պատրաստ էին ապացուցել, որ գիտական աշխարհում մեծ ապագա ունեն։

Հանձնաժողովի գնահատմամբ 9 ուսանող արժանացել է «գերազանց», իսկ 2-ը՝ «լավ» գնահատականի։

Հաշվի առնելով արդի միջազգային գիտատեխնիկական զարգացումները, քվանտային տեխնոլոգիաների, հատկապես քվանտային մեխանիկայի, որպես գիտության, շատ կարևոր կիրառական նշանակությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամը 2022 թվականին նախաձեռնեց և մեկնարկեց Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը:

Հիմնադրամի համար մեկուկես տարի տևողությամբ այս ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի. այն նպաստում է քվանտային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, ինչը չափազանց կարևոր է կիբերանվտանգության, ռազմաարդյունաբերության և Հայաստանի գիտական ներուժի զարգացման համար։

Խոսելով նախորդ տարվա հաջողություններից հարկ է նշել, որ 2024թ․ փետրվարին ծրագրի առաջին խմբի 10 ուսանողներ հաջողությամբ պաշտպանել են իրենց մագիստրոսական թեզերը և ստացել պետական նմուշի դիպլոմներ։ Նրանցից շատերը  այժմ իրենց գիտական ղեկավարների հետ աշխատում են թեզերը գիտական հոդվածների տեսքով հրատարակելու ուղղությամբ։ Արդեն երկու ուսանողի գիտական աշխատանքներ տպագրվել են միջազգային և տեղական գիտական հանդեսներում․

  • Գոռ Միրզոյանի հոդվածը հրապարակվել է ACS Applied Nano Materials ամսագրում (գիտական ղեկավար՝ Տիգրան Վարդանյան).
  • Արամ Նահապետյանի հոդվածը՝ ՀՀ ԳԱԱ ամսագրում (գիտական ղեկավար՝ Հայկ Սարգսյան)։

Ծրագրի 2024 թ. 10 շրջանավարտներից 9-ն աշխատում են Հայաստանում գործող տարբեր գիտահետազոտական կենտրոններում՝ իրենց գիտելիքներն օգտագործելով ազգային զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում