ԳԳոհար Սարգսյան

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետևել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետևել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներին
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-12-ը այցելել են Սյունիքի մարզ, հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Այդ մասին տեղեկացնում են հիմնադրամից:
 
 
Հիմնադրամից հիշեցնում են, որ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը հատկացրել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։
 
 
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ Ճանապարհային դեպարտամենտի, շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել աշխատանքների ընթացքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում