ՄՄարո Թարվերդյան

Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ․ իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները

Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ․ իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով ֆոկուս խմբեր։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ։ Նպատակն է Օրհուս կենտրոնի միջոցով նպաստել Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկությանն ու մասնակցայնությանը։

 

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ֆոկուս խմբերի առաջին քննարկումը, որին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
 

Ողջունելով ներկաներին՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը կարևորել է նրանց փորձն ու առաջարկները՝ նպաստելու առավել ամբողջական և որակյալ զեկույցի մշակմանը, արտացոլելու ինչպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ձեռք բերված դրական առաջընթացը, այնպես էլ առկա մարտահրավերներն ու խոչընդոտները։

 

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի պահանջները, զեկույցի կառուցվածքը, ձևաչափը, ժամկետները և քննարկման ենթակա հարցերի շրջանակը։

Այնուհետև խմբերն, ըստ թեմատիկ ուղղությունների, քննարկել են օրենսդրական և կանոնակարգող, պրակտիկ և այլ գործընթացները, խոչընդոտներն ու ձեռքբերումները, որոնք, իրենց կարծիքով անհրաժեշտ է արտացոլել զեկույցում։

Հանդիպման արդյունքները հաշվի կառնվեն զեկույցի բովանդակության մեջ։

 

Հաջորդիվ Օրհուս կենտրոնը կկազմակերպի նմանատիպ քննարկումներ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերի առավել լայն շրջանակ՝ ի նպաստ Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկության ու մասնակցայնության։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում