Նախագահը մասնակցել է «ԴիջիԹեք էքսպո-2014»-ի բացմանը

Նախագահը մասնակցել է «ԴիջիԹեք էքսպո-2014»-ի բացմանը

Նախագահ Սարգսյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: Հանրապետության Նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները, հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ ծառայությունները: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ, լսել գործունեության, խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

Տասնամյա «ԴիջիԹեք»-ի բացումը վստահված էր Վեդիից ժամանած ռոբոտին, որն իրականացնում է հինգ հստակ գործողություն: Հենց նա էլ կտրեց խորհրդանշանակ կարմիր ժապավենը:

Այս տարի ցուցահանդեսին  ներկայացված էին շուրջ 130 ընկերություններ. ավանդական և հայտնի անունների կողքին  կային նաև նոր մասնակիցներ: «ԴիջիԹեք էքսպո-2014»-ի կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսն ավելի շատ ուղղված է երիտասարդությանը, նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում