ԼԼիլիթ Ասատրյան

Միխայլովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Միխայլովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Միխայլովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Մասնավորապես՝

· բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,

· ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000 դրամ գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում