ՄՄարիա Գաբրիելյան

Արդի էկոլոգիական կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում․ քննարկում ՇՄՆ-ում

Արդի էկոլոգիական կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում․ քննարկում ՇՄՆ-ում

Այսօր շրջակա միջավայրի նախարարի գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի գլխավորությամբ, շահագրգիռ ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ընդլայնված քննարկում է տեղի ունեցել՝ նվիրված երկրում էկոլոգիական կրթության կազմակերպմանը և հիմնախնդիրների վերհանմանը։

 

Էկոլոգիական կրթության միջազգային օրը նշվում է 26-ին։ Օրվա հիշատակումը միտված է հիշեցնելու բնապահպանական գիտելիքների և իրազեկման կարևորության մասին, որոնք այնքան անհրաժեշտ են մեր մոլորակը պաշտպանելու և կայուն ապագա ստեղծելու համար:

 

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Սերգո Աթանեսյանը նշել է, որ բնապահպանական կրթությունը միայն բնության և մեզ շրջապատող աշխարհի մասին տեղեկատվություն փոխանցելը չէ: Դա գիտակցության կառուցման գործընթաց է, որը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ուշադիր և հոգատար լինել մեր շրջապատի հանդեպ, հասկանալ, թե ինչպես են մեր գործողությունները ազդում էկոհամակարգերի վրա և կայացնել պատասխանատու որոշումներ:

 

«Համոզված եմ, որ միայն գիտելիք ունենալով կարող ենք դառնալ շրջակա միջավայրի իսկական պաշտպան։ Մեր խնդիրն է ինտեգրել շրջակա միջավայրի մասին գիտելիքները կրթական ծրագրերում, աջակցել հանրային իրազեկմանն ուղղված նախաձեռնություններին և կազմակերպել բնապահպանական արշավներ և միջոցառումներ: Մենք պետք է աշխատենք կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և տնտեսվարողների հետ՝ միավորելու ուժերը այս կարևոր առաքելության մեջ»,- նշել է Սերգո Աթանեսյանը։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող աշխատանքներն ու միջոցառումները, խոսել դրանց շահառուների շրջանակից և բարձրաձայնել այն խնդիրները, որոնց լուծումը նախարարության գործառույթների շրջանակում է։

 

Քննարկվել է նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքի նախագիծը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում