ԴԴիանա Գասպարյան

Աբովյանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Աբովյանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 24-ին՝ ժամը 11:16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հատիսի փողոցում բախվել են Toyota» (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1988 թ.), Toyota (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1952 թ.) և Hyundai (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Մ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, իսկ Մ. Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները փակել են Hyundai մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում